Հայտնի է, թե երբ տեղի կունենան Հայաստանի նախագահի ընտրությունները

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը առաջադրվել է ՀՀ նախագահի թեկնածու 65 պատգամավորի կողմից:

Նրա խոսքով, ընտրությունը տեղի է ունենալու մարտին։

«Կարևոր եմ համարում, որ իշխանության թևերը մեկը մյուսին լրացնեն, ոչ թե հակադրվեն, սա չի նշանակում, որ չկա բանավեճ, ես պիտի ընդգծեմ՝ կառավարության ու ԱԺ-ի միջև կա մշտական բանավեճ, ավելին, կառավարության ներսում էլ կա մշտական բանավեճ», — հայտարարեց վարչապետը: