Առուշ Առուշանյանն ազատ արձակվեց

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, որոշում կայացրեց արդարացնել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին. վերջինս ազատ արձակվեց դատարանի դահլիճից։

Նա ասաց, որ պայքարելու է հայրենիքի համար, հայրենիքի պաշտպանության համար, օկուպացված տարածքներն ազատագրելու համար։

«Բայց, առաջինը, ներքին թշնամու խնդիրը պետք է լուծենք, հետո՝ արտաքին», — ասաց Առուշանյանը։

Դատախազը մեղադրական ճառով պահանջել էր մեղավոր ճանաչել Առուշանյանին և դատապարտել ազատազրկման՝ 9 տարի 6 ամիս ժամկետով։