
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և ՀՀ ԱԱԾ պետ Արմեն Աբազյանը 4 օր առաջ այցելել են Շուշի։ Oragir.news-ի տեղեկություններով, Հայաստանի ու Արցախի պաշտոնյաների այցը պայմանավորված է եղել Արցախի գազամատակարարման դադարեցմամբ, և որոշվել է ադրբեջանցիների հետ դեմ առ դեմ բանակցություններ կազմակերպել։
Ըստ մեր աղբյուրի փոխանցման՝ հանդիպումն անցել է ընթրիքի սեղանի շուրջ ջերմ մթնոլորտում։ Ադրբեջանցիները խոստացել են վերականգնել գազամատակարարումը՝ Քարագլուխ բարձունքի հանձնման դիմաց՝ դա բացատրելով նրանով, որ բարձունքից տեսանելի է Աղդամի այն հատվածը, որտեղ իրենք պատրաստվում են լայնածավալ շինարարություն իրականացնել։
Արայիկ Հարությունյանը և Արմեն Աբազյանը համաձայնել են ադրբեջանական առաջարկին, սակայն պայմանը եղել է այն, որ դա պետք է արվի մարտական դիրքերի հայելային հետքաշման անվան տակ։
Այս հանդիպումից մեկ օր անց ադրբեջանցիները գրավել են Փառուխ գյուղը և Քարագլուխ բարձունքը։