Домой Без рубрики ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանի ՊՆ-ն հերքում է ռուսներին. Նրանք շարունակում են մնալ Փառուխ գյուղի և մոտակա բարձունքների դիրքերում

ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանի ՊՆ-ն հերքում է ռուսներին. Նրանք շարունակում են մնալ Փառուխ գյուղի և մոտակա բարձունքների դիրքերում

0
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանի ՊՆ-ն հերքում է ռուսներին. Նրանք շարունակում են մնալ Փառուխ գյուղի և մոտակա բարձունքների դիրքերում

Ադրբեջանական զինուժը շարունակում է դիրքերում մնալ Փառուխ գյուղում և մոտակա բարձունքներում, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

«Ցավով նշում ենք, որ ՌԴ ՊՆ-ն մարտի 27-ի իր հայտարարության մեջ նշել է իրականությանը չհամապատասխանող մի շարք կետեր։ Մասնավորապես՝ Փառուխ գյուղում և մոտակա բարձունքների դիրքերում փոփոխություններ չեն եղել։ Տեղեկություններն այն մասին, որ ադրբեջանական զինուժը հետ է քաշվել այդ դիրքերից, չի համապատասխանում իրականությանը, մեր բանակը լիովին վերահսկում է օպերատիվ իրավիճակը»,- հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն։

Գերատեսչությունն ընդգծել է, որ ՌԴ ՊՆ-ի տարածած տեղեկատվությունը, թե ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը և ադրբեջանցի զինվորականները վիրավորվել են, չեն համապատասխանում իրականությանը։

Նշենք, որ ՌԴ ՊՆ-ն այսօր հայտնել էր, որ բանակցությունների արդյունքում, Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումները հետ են քաշվել Արցախի Փառուխ գյուղից։

«Կրկին հիշեցնում ենք, որ Ադրբեջանի տարածքում «Լեռնային Ղարաբաղ» անունով վարչատարածքային միավոր չկա։ ՌԴ ՊՆ մարտի 26-ի և 27-ի հայտարարություններում «Լեռնային Ղարաբաղ» տերմինի օգտագործումը անհարգալից վերաբերմունք է միջազգային հանրության, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության կողմից ճանաչված և ընդունված Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ», — ասված է Ադրբեջանի ՊՆ հայտարարությունում։

Պաշտպանության նախարարությունը հիշեցնում է, որ 2022 թվականի փետրվարի 22-ին երկու երկրների նախագահների կողմից ստորագրված Դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի առաջին կետում ասվում է, որ «Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանի Հանրապետությունը կառուցում են իրենց հարաբերությունները դաշնակցային հարաբերությունների հիման վրա, երկու երկրների անկախության, պետական ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և պետական սահմանների անձեռնմխելիության փոխադարձ հարգանքի, ինչպես նաև միմյանց ներքին գործերին չմիջամտելու, իրավահավասարության և փոխշահավետության, վեճերի խաղաղ կարգավորման և չմիջամտելու սկզբունքների հիման վրա»։

«ՌԴ ՊՆ-ն իր հայտարարությամբ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում Ռուսաստանի Դաշնության նախագահ, ՌԴ զինված ուժերի գերագույն հրամանատար Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի կողմից ստորագրված այս հռչակագրի նկատմամբ», — ասվում է Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ։
Ռազմական գերատեսչությունը կրկին նշել է, որ «Ադրբեջանի Խոջալուի շրջանում «Ֆուրուխ» անունով գյուղ չկա»։

«Նշված գյուղի անունը ՖԱՐՐՈՒԽ է, հուսով ենք, որ գյուղի անունը ճիշտ կնշվի հետագա հայտարարություններում», — ասվում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ։

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here