Եվս մեկ ապտակ Ռուսաստանից Ադրբեջանին. Մանրամասներ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը այսօր տարածած հայտարարության մեջ, ի հեճուկս Ադրբեջանի ՊՆ-ի, կրկին ընգծել է, որ խաղաղապահ զորակազմը շարունակել է խնդիրների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում։

Նաև Ռուսաստանի ՊՆ-ն նշել է, որ ադրբեջանցիները իրենց ստորաբաժանումները հետ են քաշել Ֆուռուխ գյուղից։

Սա ուշագրավ է, քանի որ Ադրբեջանի ՊՆ-ն երեկ, պատասխանելով Ռուսաստանին, հայտարարել էր, որ «Ադրբեջանի տարածքում չկա «Լեռնային Ղարաբաղ» անվանումով վարչատարածքային միավոր, իսկ գյուղը կողչվում է ոչ թե Ֆուռուխ, այլ Ֆարրուխ»։

Այսպիսով՝ փաստենք, որ Ռուսաստանը հերթական անգամ ապտակ հասցրեց Ադրբեջանին, ցույց տալով, թե ով է իրականում իրավիճակի տերը։