Արցախը գազ կունենա. հայտնի է օրը

Ադրբեջանի գազային ընկերությունը՝ «Ազերիգազը», հայտարարություն է տարածել, թե իբր վերացրել է Հայաստանից Լեռնային Ղարաբաղ գազամուղի վրա առկա խնդիրը և մարտի 28-ից վերականգնելու է կապույտ վառելիքի մատակարարումը: Այս մասին հայտնում է «Սպուտնիկի» ադրբեջանական ծառայությունը:

Նկատենք, սակայն, որ ադրբեջանցիներն ընդամենը բացելու են այն փականը, որն իրենք էին տեղադրել օկուպացված Շուշիի հատվածում՝ Արցախի բնակչությանը սառնամանիքի պայմաններում թողնելով առանց ջեռուցում:

Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանը ստիպված է գնում այս քայլին՝ միջազգային հանրության ճնշման տակ: