
Ճշտված տեղեկություններով` այսօր գիշերը ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից հրահրված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանի վիրավորում է ստացել պաշտպանության բանակի հինգ պայմանագրային զինծառայող, հայտնում են ՊԲ-ից:
Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Քարագլուխը իշխող բարձունք է, եթե այն ամբողջությամբ անցնի Ադրբեջանի ձեռքը, Ասկերանում եւ շրջակա գյուղերում հնարավոր չի լինի մնալ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց արցախյան շարժման Ասկերանի նախաձեռնող խմբի հիմնադիր, ԼՂՀ նախկին պատգամավոր Սլավիկ Առուշանյանը։