Սա է Քարագլուխ բարձունքը, որն ուզում են գրավել ադրբեջանցիները. VIDEO

Քարագլուխը իշխող բարձունք է, եթե այն ամբողջությամբ անցնի Ադրբեջանի ձեռքը, Ասկերանում եւ շրջակա գյուղերում հնարավոր չի լինի մնալ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց արցախյան շարժման Ասկերանի նախաձեռնող խմբի հիմնադիր, ԼՂՀ նախկին պատգամավոր Սլավիկ Առուշանյանը։

«Հստակ տեղեկություն չունեմ, թե ինչ վիճակ է հիմա Փառուխում։ Կարող եմ ասել, որ Քարագլուխ բարձունքը հիմնականում մեր վերահսկողության տակ է։ Քարագլուխը դեռեւս միջնադարից կարեւոր ստրագետիական կետ է եղել արաբական արշավանքներ դեմ պայքարում։ Հիմա էլ իր նշանակությունը չի կորցրել, իշխող բարձունք է, եթե այն ամբողջությամբ անցնի Ադրբեջանի ձեռքը, Ասկերանում եւ շրջակա գյուղերում հնարավոր չի լինի մնալ»,– ասաց Սլավիկ Առուշանյանը։