Զգալով, որ հակառուսական ալիքը դառնում է անկասելի, Մոսկվան երեկ անցավ քարոզչության «եզ» մակարդակի

Արթուր Դանիելյանը գրում է.
Զգալով, որ հակառուսական ալիքը դառնում է անկասելի, Մոսկվան երեկ անցավ քարոզչության «եզ» մակարդակի: «Վառգոնզո» տելեգրամյան ալիքը գրեց, որ թուրքերը փորձում են Ռուսաստանի համար երկրորդ ֆորնտ բացեն: Քիչ անց նույն կենտրոնից սկսեցին լուրեր տարածել, թե իբր ռուս խաղաղապահները ազատել են գրավված գյուղերը, իսկ օրվա վերջում տեղի ագենտուրան սկսեց ամեն տեղ հռետորական հարցեր տալ՝ բա հայերը ու՞ր էին, ինչու՞ են դիրքերը լքել:

Ուրեմն, նախ հայերը դիրքերը լքել են, քանի որ ռուսներն են դա պահանջել, իբր թե լարվածությունը նվազեցնելու համար, խոստանալով, որ հենց իրենք այդ դիրքերը կպահեն: Դրա հետ մեկտեղ նրանք պահանջել են` ոչ մի դեպքում չկրակել: Հենց որ ադրբեջանցիք եկել են, ռուսները հանգիստ դուրս են եկել գյուղից, այն առանց կրակոց` սիրուն հանձնելով Ադրբեջանին: Երկու օր առաջ գրել էի, ևս մեկ անգամ եմ կրկնում՝ ամբողջ հաշվարկը հիմնված է նրա վրա, որ հայը ռուսի վրա չի կրակի:

Բնական է` գյուղը և հարակից բարձրունքները մինչև հիմա ադրբեջնացիքի ձեռքում են ու ըստ ամենայնի այդպես էլ մնալու են: Դրան կարող է խանգարել միայն քաղաքական ճնշումը Մոսկվայի վրա, ինչը չի լինելու` ոչ իշխանությունների, ոչ էլ առավել ևս ընդդիմության կողմից: Հենց այսպես` գյուղ առ գյուղ Արցախը հայաթափվելու է` Մոսկվայի հանդեպ Ադրբեջանի լոյալության դիմաց:

Ինչ վերաբերվում է այն մուտիլովկին, թե թուրքերն իբր թե երկրորդ ֆրոնտ են ուզում բացեն Ռուսների համար: Հիշեցնեմ ձեզ, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը դաշնակիցներ են, ունեն դրա մասին մի մեծ համաձայնագիր: Ընդ որում, նրանք դաշնակից էին վաղուց, շատ ավելի վաղ, քան համաձայնագիր ստորագրելը: Ադրբեջանի բանակի ողջ զենքի 70%-ը Ռուսաստանն է մատակարարում: Ապուշ պիտի լինես, որ քո` պոտենցիալ «երկրորդ ֆրոնտ» բացողին էդքան զենք մատակարարես: Մենք էլ, ըստ այս թեզի, պետք է մեր գյուղերը մեր ձեռքով հանձնենք, որ հանկարծ Մոսկվայի համար ստեղ երկրորդ ֆրոնտ չբացվի… ֆրոնտ, որը հենց իրենք են մատակարարում: