ՀՐԱՏԱՊ. Իրավիճակը լրջանում է. Շոյգուն զանգահարել է Պապիկյանին

Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

«Ռազմական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղի տարածքներում, որտեղ ռուս խաղաղապահները առաջադրանքներ են կատարում, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր», — ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Արցախի ՊԲ-ում համար 1 տագնապ է հայտարարված։

«Ազատագրում» շարժումը ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ Արցախի ՊԲ-ում համար 1 տագնապ է հայտարարված:

Արցախի տեղեկատվական շտաբի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը Խրամորթից հաղորդում է, որ Խրամորթը պատրաստվում է ինքնապաշտպանության։

Նա նաև հայտնել է Քարագլուխ բարձունքը մեր զինված ուժերի վերահսկողության տակ է։