Домой Հայաստան Ծնողներին հորդորում ենք ուշադիր լինել…

Ծնողներին հորդորում ենք ուշադիր լինել…

0
Ծնողներին հորդորում ենք ուշադիր լինել…

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները չորս տարեկան երեխայի կերակրափողից հեռացրել են մետաղյա կախազարդ:

Խնդիրը հանդիպում է բավականին հաճախ: Երեխաներն անգիտակցաբար բերանն են տանում տարբեր իրեր, որոնց մի մասը հայտնվում է կերակրափողում: Տարեկան շուրջ 40-50 նմանօրինակ դեպք է հանդիպում բժշկական կենտրոնում: Այս մասին հայտնում են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից:

Երեխաների կերակրափողում են հայտնվում մետաղադրամներ, զարդեր, խաղալիքի մնացորդներ, անգամ քորոցներ, աչքուլունքներ ու ասեղներ:

Ծնողներին հորդորում ենք ուշադիր լինել, կերակրափողում հայտնված իրերը կարող են լուրջ հետևանքներ ունենալ երեխայի ու նրա կյանքի համար:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here