Իրականում՝ ինչու են վառվում ականջները. ինչ է դա նշանակում. VIDEO

Ասում են՝ երբ վառվում է ձախ ականջը, քո մասին բամբասում են, իսկ եթե աջը՝ գովում են: Բայց արդյո՞ք այդպես է:

Բժիշկներն այլ բացատրություն ունեն. կարմրած ականջը վկայում է, որ լուրջ հետազոտության կարիք է զգացվում։

Ականջները վառվում են, դա վկայում է՝

Ուղեղի ծանրաբեռնված աշխատանքի մասին,
Բացասական հույզերի մասին․ ցանկացած սթրես, վախ առաջացնում է հաճախասրտություն:
Վախի մասին․ վախի ժամանակ արյան մեջ բարձրանում է ադրենալինի մակարդակը, բարձրանում է զարկերակային ճնշումը: Եղանակային անբարենպաստ պայմանների մասին,
Ֆիզիկական ծանրաբեռնվածության մասին,
Չափազանց նեղ գլխարկի մասին։

Ականջները կարող են կարմրել և այրոցի զգացողություն առաջացնել մի շարք հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են՝

Հորմոնալ դիսբալանս,
Ինֆեկցիա,
Հիպերտոնիա,
Ցրտահարվածություն,
Ալերգիա,
Ինսուլտ,
Վնասվածք,
Լսողական օրգանի տոքսիկ ախտահարում: