Միրզոյանը բացատրել է, թե ինչու էր լայն ժպտում Թուրքիայում… նա խոստացել է էլի ու էլի ժպտալ

Մեր որոշումը՝ արտաքին գործերի նախարարի մակարդակով մասնակցել Անթալիայի դիվանագիտական ֆորումին, ճիշտ որոշում էր, մենք վստահ ենք, որ Հայաստանը և Թուրքիան կարող են, արժե և պետք է, որ նորմալացնեն, կարգավորեն հարաբերությունները, այսինքն՝ հարաբերություններ հաստատեն և բացեն սահմանները, խորհրդարանում հարցուպատաստանի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Իսկ իր ժպիտը նա մեկնաբանեց այսպես. «Ողջ հարգանքով մեր բոլոր զոհերի և նրանց ընտանիքների անդամների զգացմունքների նկատմամբ․ եթե ես իմանամ, որ իմ ժպիտը կարող է վաղը, մուս օրը, ապագայում գեթ մեկ հայ զինվորի կյանք փրկել, ապա ես էլի կժպտամ, էլի ու էլի կժպտամ», — ասաց Միրզոյանը։