Գագիկ Ծառուկյանը մեկ ամիս ժամանակ տվեց. VIDEO

ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանը Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիր մրցույթի առաջին փուլը հաղթահարած 21 հեղինակներին մեկ ամիս ժամանակ է տվել՝ արձանի վրա աշխատելու եւ դրանք իրենց աշխատանքներում արտացոլելու համար:

«Սա պատմական հզոր գործ է, ազգի գործ է, որը պետք է մենք ամենալավը լինի։ Կարևորը հանճարեղ մարդիկ ունենք, սա պատմական է լինելու և դարերի պատմություն է ունենալու։ Դրա հմար չշտապենք»,- մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Ծառուկյանը։

«Մեր ցանկությունն է, որ ընտրվի ամենագեղեցիկը և ամենահզորը։ Քանի որ մենք առաջին քրիստոնյա ազգն ենք, որը պետականորեն ընդունել է քրիստոնեությունը, սա նույնպես մեզ մոտ պետք է լինի առաջինը։ Ազգովի համախմբվելով՝ անելու ենք ամենալավը։ Մենք բոլորին լսում ենք, ոչնչի առաջ չենք կանգնելու, Աստծու տված գործ է և այն մենք իրականացնելու ենք»,– ասաց Գագիկ Ծառուկյանը։