Անմարդկային որոշում. Ուկրաինայի ռազմական հոսպիտալի պետը հրամայել է ամորձատել գերեվարված ռուս զինվորներին. VIDEO

Ուկրաինայի արևելքում շարժական ռազմական հոսպիտալի ղեկավար Գենադի Դրուժենկոն հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում խոստովանել է, որ իր բժիշկներին կարգադրել է ամորձատել գերեվարված ռուս զինծառայողներին:

Ինչպես գրում է Daily Mail-ը, 49-ամյա Դրուժենկոն այս մասին ասել է «Ուկրաինա 24»-ին, սակայն, ինչպես գրում է բրիտանական պարբերականը, այնուհանդերձ պարզ չէ՝ նա իսկապե՞ս նման կարգադրություն է տվել:

Խոսելով գերեվարված և վիրավոր ռուս զինծառայողների մասին՝ Դրուժենկոն ասել է հետևյալը.«Ես միշտ մեծ հումանիստ եմ եղել և ասել եմ, որ եթե մարդ վիրավոր է, նա այլևս թշնամի չէ, այլ հիվանդ: Բայց հիմա խիստ կարգադրել եմ բոլոր տղամարդկանց (ռուս զինծառայողներին) ամորձատել, քանի որ նրան խավարասերներ են, մարդ չեն»:

Այս հայտարարությունից հետո ՌԴ Քննչական կոմիտեն հետաքննություն է սկսել, ինչը նշանակում է, որ Դրուժենկոն ՌԴ-ի ԶՈՒ-ի ձեռքերում հայտնվելու դեպքում, Ռուսաստանում դատարանի առաջ կկանգնի: ՌԴ ՔԿ ղեկավար Ալեքսանդր Բաստիրկինը նշել է, որ ամորձատման վերաբերյալ պահանջը հակասում է բժշկական էթիկայի օրենքներին և նորմերին: