VIDEO. Սա իմանալուց հետո՝ անպայման կշտապեք պատրաստել ադիբուդին հենց այս ձևով

Այս բաղադրատոմսի համար ձեզ անհրաժեշտ է՝

մեկ բաժակ եգիպտացորենի հատիկներ, 4-5 ճաշի գդալ հալեցված կարագ, 1 թեի գդալ աղ, կես բաժակ շաքարավազ, կարագ՝ 10 գրամ, երեք բաժակ կաթ։

Պատրաստման եղանակը՝

թավայի մեջ լցրեք եգիպտացորենի հատիկները, մի փոքր տապակեք, ավելացրեք կարագ, աղ, խառնեք։

Փակեք կափարիչով մինչև ադիբուդիներ դառնալը։ Հանեք այն։ Թավայի մեջ լցրեք շաքարավազը, թողեք հալվի կրակի վրա։ Ավելացրեք կարագ, կաթ, անընդհատ խառնեք։ Պատրաստված կարամելը լցրեք ադի բուդիների վրա և խառնեք։

Այն պատրաստ է։