Դնեպրի փոխքաղաքապետ Միխայիլ Լիսենկոն ասել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի տարածքում սպանված կադիրովցիները կթաղվեն խոզի կաշիների մեջ։ Այս մասին հաղորդվում է պաշտոնյայի Telegram ալիքում։
Լիսենկոյի խոսքով՝ դրա համար անհրաժեշտ ամեն ինչ ձեռք է բերվել, իսկ կաշին հատկացվել է տեղի մսամթերքի վերամշակման գործարանների կողմից։
«Պաշտոնապես. որոշումն ընդունված է։ Դնեպրոպետրովսկի մարզի տարածքում սպանված բոլոր կադիրովցիներին փաթաթելու և թաղելու են խոզի կաշիների մեջ։ Տեսնենք, թե նրանց այնտեղ «դրախտում» ինչպես կընդունեն», — գրել է Դնեպրի փոխքաղաքապետը։