Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին CNN-ին տված հարցազրույցում ասել է, որ պատրաստ է բանակցություններ վարել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Ես պատրաստ եմ բանակցել նրա հետ։ Ես պատրաստ եմ եղել վերջին երկու տարիներին։ Եվ ես կարծում եմ, որ առանց բանակցությունների մենք չենք կարողանա վերջ տալ այս պատերազմին։ Կարծում եմ, որ մենք պետք է օգտագործենք ցանկացած ձևաչափ, ցանկացած հնարավորություն, որպեսզի կարողանանք բանակցել, խոսել Պուտինի հետ։ Բայց եթե այդ փորձերը ձախողվեն, դա կնշանակի, որ արդեն երրորդ համաշխարհային պատերազմ է», — ասել է Զելենսկին։
Միաժամանակ նա ընդգծել է, որ Ուկրաինան ոչ մի դեպքում չի կարող հրաժարվել իր տարածքային ամբողջականությունից։