ՇՏԱՊ. Ռուս խաղաղապահները Արցախում լրացուցիչ միջոցառումներ են սկսել

Ասկերանի շրջանի վարչակազը հայտարարում է, որ այս օրերին շփման գծին մոտ գտնվող մի շարք գյուղերում մեր զինված ուժերն Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ համատեղ լրացուցիչ միջոցառումներ են իրականացնում տեղի խաղաղ բնակչության լիարժեք անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։

Այդ միջոցառումները որևէ կերպ չեն նշանակում դիրքային զիջումներ ու բնակավայրերի տարհանում, հակառակը՝ դրանք միտված են այդ բնակավայրերի անվտանգության մակարդակի բարձրացմանը:

Հորդորում ենք զերծ մնալ անհիմն պնդումներից ու շահարկումներից՝ հանրության շրջանում չհրահրելու խուճապային տրամադրություններ։