Պատերազմը Ուկրաինայում թեժանում է… կարևոր հայտարարություն. VIDEO

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ուկրաինայում օպերացիայի ընթացքում առաջին անգամ «Դաշույն» գերձայնային հրթիռային համալիր է կիրառվել, հայտնում է «Ինտերֆաքս-ԱՎՆ»-ն

«Մարտի 18-ին «Դաշույն» ավիացիոն հրթիռային համակարգը գերձայնային աերոբալիստական ​​հրթիռներով ոչնչացրել է ուկրաինական զորքերի հրթիռների եւ ավիացիոն զինամթերքի մեծ ստորգետնյա պահեստն Իվանո-Ֆրանկովսկի մարզի Դելյատին գյուղում»,- շաբաթ օրը հայտարարել է ՌԴ ՊՆ խոսնակ Իգոր Կոնաշենկովը։

«Դաշույնը» բարձր ճշգրտության գերձայնային աէրոբալիստիկ հրթիռով ավիացիոն համալիր է։ Ստեղծվել է արդիականացված «ՄիԳ-31-ՄիԳ-31Կ» հեռահար կործանիչի հիման վրա։ Ռուս զինվորականների խոսքով՝ այն կարող է խոցել թիրախներն ավելի քան 2000 կմ հեռավորության վրա՝ երաշխավորված հաղթահարելով բոլոր գոյություն ունեցող եւ մշակվող հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության համակարգերը։

Կոնաշենկովը հայտնել է, որ ռուս զինվորականները կիրառել են «Բաստիոն» առափնյա հականավային հրթիռային համակարգը՝ Օդեսայի մերձակայքում ուկրաինական ռադիոտեխնիկական հետախուզության կենտրոնների ոչնչացման համար։

«Բաստիոն» համալիրները տեղակայված են Ռուսաստանի ՌԾՆ բոլոր նավատորմերում։ «Բաստիոն» համալիրի «Օնիքս» թեւավոր հրթիռի թռիչքի հեռահարությունը մինչեւ 500 կմ է։ «Բաստիոն»-ը նախատեսված է ծովային թիրախների ոչնչացման համար։ Ռուս զինվորականներն առաջին անգամ այն կիրառել են ցամաքային թիրախների դեմ Սիրիայում 2016թ.:

«Մարտի 19-ի գիշերը ռուսական օպերատիվ-մարտավարական, բանակային եւ անօդաչու ինքնաթիռները խոցել են Ուկրաինայի 69 ռազմական օբյեկտ»,- ասել է Կոնաշենկովը։

Նրա խոսքով՝ ռուսական ինքնաթիռները, ուղղաթիռներն ու անօդաչուները, մասնավորապես, ոչնչացրել են չորս հրամանատարական կետ, այդ թվում՝ Զաբույանյե բնակավայրում գտնվող բրիգադային օղակի կառավարման, չորս զենիթահրթիռային համակարգ, այդ թվում՝ երեք «Ս-300» եւ մեկ «Բուկ-Մ1», մեկ ուղղորդման եւ թիրախային ռադար, երեք համազարկային կրակի ռեակտիվ կայան, 12 հրթիռահրետանային սպառազինության պահեստ, ռազմական տեխնիկայի կուտակման 43 վայր:

«ՌԴ օդատիեզերական ուժերի հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից օդում խոցվել է ուկրաինական 12 անօդաչու թռչող սարք», — ասել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը։

«Հատուկ ռազմական օպերացիայի սկզբից ոչնչացվել է ուկրաինական ընդհանուր 196 անօդաչու թռչող սարք, 1438 տանկ եւ այլ զրահատեխնիկա, համազարկային կրակի 145 ռեակտիվ սարք, 556 դաշտային հրետանու զենք եւ ականանետ, ինչպես նաեւ 1237 միավոր հատուկ ռազմական տեխնիկա»,- հայտնել է Կոնաշենկովը։