
Այսօր համացանցում տարածվել էր մի տեսանյութ, որում Սպիտակցի Հայկոն օդանավակայանում լուսանկարվում է թուրք ոստիկանի հետ։
Տվյալ տեսանյութը բավական քննարկումների և քննադատությունների է արժանացել համացանցային օգտատերերի շրջանում, ինչի կապակացությամբ Հայկոն ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հանդես է եկել պազաբանմամբ, որը ստորև ներկայացնում ենք։
Հայ հայտնի երգիչ Սպիտակցի Հայկոն թուրքական օդանավակայանում լուսանկարվել է թուրք ոստիկանի հետ։
Այս մասին գրում է Միկա Բադալյանն իր տելեգրամյան ալիքում։
«Մինչ ողջ հայ ընդդիմությունը պատռում է իր կոկորդը և ճչում, որ թուրքերը մեր եղբայրն ու բարեկամը չեն, մինչ հայ բլոգերները պայքարում են հայապահպանության և հայրենիքի համար, հայ երգիչ Սպիտակցի Հայկոն և նրա ընկերը իրենց ողջ գեղեցկությամբ տեսախցիկի առջև կեցվածք են ընդունում թուրքական օդանավակայանում թուրք սահմանապահի հետ և նրան եղբայր կոչում։
Ինքներդ տեսեք և ինքներդ դատեք։ Եթե ուզում եք լսել նրան և գնալ նրա համերգներին, սա ձեր գործն է, անձամբ ինձ համար այս կեղծ հայը մեռած է։