ՇՏԱՊ. Ռուսաստանը կարող է ճանաչել Արցախի անկախությունը. VIDEO

Անվտանգության հարցերով փորձագետ Կարեն Իգիթյանը չի բացառում, որ Ռուսաստանը ինչ-ինչ զարգացումների դեպքում կարող է գնալ Արցախի անկախության ճանաչմանը:

Մասնագետը շեշտում է Հայաստանին առաջարկած, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի 5 կետերով Ադրբեջանը ցանկանում է փակել Արցախի հարցը. «Եթե այն գոյություն չունի Բաքվի ու Երեւանի միջեւ, ուրեմն, այն ընդհանրապես գոյություն չունի:

ՄԽ-ն ի՞նչ պետք է ասի: Ռուսաստանը, եթե ուզում է մնալ տարածաշրջանում, կարող է ճանաչել Արցախի անկախությունը, եւ Ադրբեջանում զգում են այդ վտանգը, ուստի, շտապում է, քանի դեռ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայով»: