Домой Աշխարհ Ուկրաինայից հետո հաջորդը Վրաստանն ու Ադրբեջանն են. Ռուսաստանը գնալու է մինչև վերջ

Ուկրաինայից հետո հաջորդը Վրաստանն ու Ադրբեջանն են. Ռուսաստանը գնալու է մինչև վերջ

0
Ուկրաինայից հետո հաջորդը Վրաստանն ու Ադրբեջանն են. Ռուսաստանը գնալու է մինչև վերջ

Երկու լարի վրա խաղալու Թուրքիայի օրինակին հետևում է նաև Ալիևը՝ դիրքավորվելով հակառուսական ճամբարում, բայց Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ կա չափ, կան կարմիր գծեր, որոնք չեն հատի, որպեսզի Մոսկվայում չմտածեն ինչպես լուծեն Ալիևի հարցերը։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը։

Նրա խոսքով՝ ՌԴ-ն բուն պատերազմի արդյունքում, անկասկած, հաղթելու է, բայց կհաղթի արդյոք աշխարհաքաղաքական կռվում ցույց կտա ժամանակը։ Եթե նրան դա հաջողվի, ապա իր ազդեցությունը կմեծացնի նաև Հարավային Կովկասում՝ և՛ Վրաստանում, և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում։

«Ուկրաինայում ընթացող զարգացումներից է, ըստ էության, այսօր կախված ոչ միայն ՌԴ-ի ապագան, ոչ միայն աշխարհակարգի փոփոխությունը, այլ նաև այս երեք հարավկովկասյան երկրների աշխարհաքաղաքական ապագան»,- ասել է նա ու ընդգծել, որ ՌԴ-ն գնալու է մինչև վերջ, իսկ ԱՄՆ-ն փորձելու է Ուկրաինան վերածել Սիրիայի կամ Աֆղանստանի, բայց այս դեպքում արդեն ՌԴ-ի քթի տակ։

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here