Домой Հայաստան VIDEO. Երևանում անօրինական բնակվող արտասահմանցիներ են հայտնաբերվել… Ովքեր են նրանք

VIDEO. Երևանում անօրինական բնակվող արտասահմանցիներ են հայտնաբերվել… Ովքեր են նրանք

0
VIDEO. Երևանում անօրինական բնակվող արտասահմանցիներ են հայտնաբերվել… Ովքեր են նրանք

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների հետ պարբերաբար իրականացնում են անօրինական միգրացիայի հակազդմանն ուղղված միջոցառումներ։

Մարտի 15-ին և 17-ին քրեական ոստիկանության անօրինական միգրացիայի դեմ պայքարի, ոստիկանության Արաբկիրի և Մալաթիայի բաժինների ծառայողները ստուգայցեր կատարեցին Արաբկիր և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների հյուրանոցներում։

Հայտնաբերվեցին և ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն ներկայացվեցին Հայաստանում առանց վավերական արտոնագրի, կացության կարգավիճակի և անվավեր փաստաթղթերով բնակվող արտասահմանցի մի խումբ քաղաքացիներ։
Նրանց նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

Նմանատիպ միջոցառումները շարունակական են։

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here