ՀՐԱՏԱՊ. Հայտնել են, թե Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռն ականապատ է

Անհայտ անձինք հայտնել են Մոսկվայից Երևան թռչող ինքնաթիռում ռումբի սպառնալիքի մասին, այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։

««Շերեմետևո» օդանավակայանում էլեկտրոնային փոստով Մոսկվայից Երևան թռչող ինքնաթիռի «ականապատման» մասին անանուն հաղորդագրություն է ստացվել»,- ասել է գործակալության աղբյուրը։

Նա չի հստակեցրել, թե Մոսկվայի որ օդանավակայանից է օդ բարձրացել ինքնաթիռը։

«Flightradar24» ծառայության տվյալներով՝ այժմ օդում երկու ինքնաթիռ կա՝ «Դոմոդեդովոյից» և «Վնուկովոյից», որոնցից ոչ մեկն ահազանգ չի տվել։

Շերեմետևոյից Երևան այսօր ինքնաթիռներ չեն թռչել։