
Մարտի 17-ին, ժամը 10:30-ի սահմաններում, հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Ռազմիկի Ռուստամյանի ( ծնվ. 2003 թ.) դին` հրազենային վիրավորումով:
Ընթանում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով:
Հիշեցնենք, որ մարտի 16-ին, ժամը 21:10-ի սահմաններում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հայտնաբերվել էր ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանի (ծնվ. 2002թ) դին` ծնոտի շրջանում հրազենային վիրավորմամբ:
Տարվում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով:
Մենք գրել էինք, որ Ալբերտ Սիրոյանը անհայր է մեծացել, անապահով ընտանիքում։ Մանրամասներ զոհված զինծառայողի մասին