Սենսացիոն հայտարարություն… Երրորդ համաշխարհային պատերազմը սկսվել է

Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունները «բավականին ծանր» են ընթանում. Այս մասին NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում է РИА Новости-ն։

Հարցին, թե արդյոք կիսում է ԱՄՆ վարչակազմի մտավախությունները, որ երրորդ համաշխարհային պատերազմը հեշտությամբ կարող է բռնկվել Ուկրաինայի իրադարձությունների ֆոնին, Զելենսկին պատասխանել է, որ ոչ ոք չգիտի դա, բայց «հավանաբար այն արդեն սկսվել է»:

Ուկրաինայի նախագահը հավելել է, որ իր ժողովրդին համարում է «անպարտելի», իսկ օտարերկրյա զորքերը «չեն կարող ուկրաինացիներից խլել իրենց երկրի արժանապատվությունն ու սերը»։