ՀՐԱՏԱՊ. Պուտինն ու Զելենսկին կարող են հանդիպել Երևանում

«Հրապարակը» գրում է. Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակի կարծիքով վերջնական փաստաթուղթը (հավանաբար Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հաշտության համաձայնագիր) կստորագրեն երկու երկրների նախագահները։ Հաղորդվում է նաև, որ Զելենսկու և Պուտինի մարտի 21-ի  հանդիպումը հնարավոր է տեղի ունենա Երևանում։

Քաղաքագիտական վերլուծություններ պետք չեն հասկանալու, թե ինչու պիտի Պուտին- Զելենսկի հանդիպումը տեղի ունենա Երևանում։

Այսուհետ խաղաղության, հաշտության անվան տակ կապիտուլյացիոն փաստաթղթերի ստորագրումը տեղի կունենա Երևանում, որովհետև Հայաստանի իշխանությունը նման գործընթացի կազմակերպման փորձառու ու մեծ  գիտակ է։ Միաժամանակ երկվորյակ եղբայրներին կհասկացվի, որ զույգերի ճակատագիրը նույնն է։

Զելենսկին կվարվի իր երկրի հետ նույն կերպ, ինչպես վարվեց  Նիկոլ Փաշինյանը։ Երկու նախագահների հանդիպումը Երևանում խորհրդանշական է։