Ինչ է կատարվում Պուտինի հետ. պարզաբանել է Պեսկովը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի էմոցիոնալ վիճակը նորմալ է, սակայն նրա աշխատանքային օրը չափազանց անկանոն է, ասել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Նախագահը ունի «անկանոն աշխատանքային օր», նրա աշխատանքային օրը ծայրահեղ անկանոն է»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Նրա աշխատանքային օրվա ավարտի համար ֆիքսված ժամ չկա, հավելել է նա․ «Ամեն դեպքում, առավոտից մինչև ուշ գիշեր»։

Պեսկովը նախագահի հուզական վիճակի մասին հարցին պատասխանել է. «Հուզական վիճակը նորմալ է»։