Ինչու չի կարելի նշել 40-ամյակը

Ժողովրդի մեջ ընդունված է չնշել 40-ամյակը, դա հավանաբար շատերը կանվանեն սնահավատություն, բայց այնուամենայնիվ շատերն են դրան հետևում: Էզոթերիկները կարծում են, որ 40-ամյակը նշելը հատուկ սահման է, որը նշանակում է մարդու էնեգետիկայի թուլացում, այսինքն մարդն էներգետիկան դառնում է ավելի թույլ:

Ժողովրդական հավատալիքի համաձայն 40 –ամյակը չի կարելի նշել, քանի որ հնարավոր է հյուրերի մեջ լինի «վատ աչքով» մեկը:

Ընդհանուր առմամբ, նույն հավատալիքներից ելնելով 40 թիվը մարդու համար բարենպաստ թիվ չէ: Մահվանից հետո մարդու հոգին 40 օր գտնվում է երկրի վրա: 40 տարի հրեաները քայլում էին անապատով: Ծննդաբերությունից հետո 40 օրվա ընթացքում կինը պիտի մաքրվի, որպեսզի կարողանա եկեղեցի մտնել:

Համաշխարհային ջրհեղեղը տևել է 40 օր: 40 օր Հիսուսը թափառում էր անապատում և դիմակայում էր Սատանայի փորձություններին; Ստացվում է, որ սկսած 40 տարեկանից մարդու սկսվում է կյանքի նոր շրջան:

Այնուամենայնիվ եթե ցանկանում եք նշել, ապա կարող եք ասել, որ նշում եք 39-րդ տարվա ավարտը, կամ նշեք ոչ ծննդյան օրը, այլ մեկ օր անց: Կարող եք հյուրերին հրավիրել այլ պատրվակով, որպեսզի պարզապես չնշվի այդ թիվը:

Ոմանք կարող են համաձայնվել, ոմանք ոչ, այնուամենայնիվ ժողովրական հավատալիքները պահպանվում են և դրանց հավատացողներն ու հետևորդները քիչ թիվ չեն կազմում: