Մի օր եկա, տեսնեմ Դավոն արմունկներից ներքև յուղի մեջ ա, БМП-ի պուշկի ստվոլն ա քանդել… Ասում եմ՝ այ ախպեր…

Անցած տարի ամռանը Մադաղիսի հրամանատարներից մեկին էի հանդիպել, ով որոշ ժամանակ աշխատել էր Առուշանյան Դավիթի հետ։

Մի դեպք պատմեց, որը տպավորվել էր մոտը։ Ասում ա՝ մի օր եկա, տեսնեմ Դավոն արմունկներից ներքև յուղի մեջ ա։

Նայեմ, տենամ БМП-ի պուշկի ստվոլն ա քանդել, յուղել, հիմա էլ հավաքում ա։ Ասում եմ՝ այ ախպեր, զինվորներից մեկին տուր, թող անի, դու ինչի՞ ես յուղոտվել։ Դավոն էլ թե՝ չէ դե, պատասխանատու գործ ա, անփորձ զինվորին ո՞նց վստահեմ, ես կանեմ։

Արեգասարը պահելու վերջին հրամանին էլ մայոր Առուշանյանը նույն կերպ մոտեցավ. չնայած ինքը կարող էր այդ օրը չգնալ, այլ վաշտի հրամանատարին ուղարկել, բայց առաջադրանքը չափազանց կարևոր էր, «Եղնիկներին» օգնություն էր պետք։

Ու որոշեց, որ ինքը պետք է ուղեկցի զորքին։ Ուղեկցեց ու իր անձնակազմի հետ խոցելով 4 զրահատեխնիկա, սեփական կյանքի գնով մեկընդմիշտ կասեցրեց թշնամու առաջխաղացումն այդ ուղղությամբ…

Քո տեսակը համ բանակին էր պետք, համ երկրին, համ էլ հասարակությանը, պարոն մայոր։ Քո տեղը շատ ա զգացվում, Դավ ջան…