
Թշնամուն մահ մաղթելն ու նրան սպանելը մեղք չէ, այս մասին հայտարարել է ուկրաինական Ուղղափառ եկեղեցու առաջնորդ Էպիֆանին։
«Մենք չենք ձգտում նրանց մահը, ովքեր մեր հարևաններն են:
Բայց քանի որ եկել են մեր տուն, մենք պաշտպանում ենք մեր ընտանիքը, մեր հայրենիքը, մեր հողը։
Մեր զինվորները պաշտպանում են բոլոր ուկրաինացիներին. Թշնամուն սպանելը մեղք չէ. մենք պաշտպանում ենք, մենք ուրիշինը չենք ձգտում։ Իսկ նա, ով սրով է եկել մեզ մոտ, նա կմեռնի այդ սրից», — ասել է նա հեռուստամարաթոնի եթերում։