Սաղ սուտ ա, սովի վտանգ չկա. VIDEO

Քաղաքացիների շրջանում խուճապ է տարածվել՝ կապված Հայաստանում սովի, հացի դեֆիցիտի հետ։

Այս մտավախությունը պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանը սահմանափակել է ցորենի, ալյուրի, բուսայուղի, շաքարի արտահանումը դեպի ԵԱՏՄ երկրներ։

Քաղաքացիները ունեն վախ, որ ներքին սպառման շուկայում կարող են խնդիրներ առաջանալ՝ կապված պարենամթերքի հետ։

Այժմ տեղի է ունենում նույն գործընթացն, ինչը կատարվում էր կորոնավիրուսի համավարակի ժամանակ, երբ մարդիկ մեկ օրվա ընթացքում մեծ քանակությամբ գնումներ էին կատարում, իսկ մատակարարները չէին հասցնում ապահովել այդ ծավալը խանութներում:

Այսօր oragir.news-ը հետաքրքրվեց քաղաքացիներից, թե հնարավո՞ր է Հայաստանում սով լինի։