Aravot.am-ի տեղեկություններով, մարտի 12-ին ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել ոմն Գուրգեն եւ հայտնել օտարերկրյա քաղաքացուց կատարված գողության մասին:
ՉԺՀ քաղաքացի Ռ. Վ. Ք.-ն հետաքննիչի գլխավորությամբ դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբին հայտնել է, որ հյուրանոցի ճաշարանից գողացել են իր պատրաստած պյուրեն:
ՔՀԲ ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ չինացու կերակուրը ոչ թե գողացել են, այլ այն ուղղակի թափել է հյուրանոցի տնօրեն Հ.Ա.-ն:
Ռ. Վ. Ք.-ն հրաժարվել է հաղորդում տալ: