Домой Աշխարհ Իրավիճակը էլ ավելի է թեժանում. ՌԴ ՊՆ հատուկ զգուշացումը

Իրավիճակը էլ ավելի է թեժանում. ՌԴ ՊՆ հատուկ զգուշացումը

0
Իրավիճակը էլ ավելի է թեժանում. ՌԴ ՊՆ հատուկ զգուշացումը

Ռուս զինվորականները հայտարարել են, որ հարվածներ են նախապատրաստում Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին։

«Մենք կոչ ենք անում Ուկրաինայի քաղաքացիներին, ովքեր աշխատում են այդ ձեռնարկություններում, ինչպես նաև հարակից բնակելի շենքերի բնակիչներին, հեռանալ պոտենցիալ վտանգավոր գոտիներից», — ասել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

Նա նաև հայտարարել է, որ ռուս զինվորականները տեղորոշել են բոլոր օտարերկրյա վարձկանների գտնվելու վայրը Ուկրաինայում, և նրանց դեմ հարվածները կշարունակվեն։

«Ուզում եմ կրկին զգուշացնել՝ վարձկանների նկատմամբ ողորմություն չի լինի, որտեղ էլ որ նրանք լինեն Ուկրաինայի տարածքում», — ասել է Կոնաշենկովը։

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here