Արթուր Վանեցյանի մայրն ազատվել է բարձր պաշտոնից

ՀՀ նախագահի լիազորությունները կատարած Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ մարտի 11-ից նախագահի օգնական Մարգարիտա Ազարյանն ազատվել է պաշտոնից։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասը.

Մարգարիտ ԱԶԱՐՅԱՆԻՆ 2022 թվականի մարտի 11-ից ազատել Հանրապետության նախագահի օգնականի պաշտոնից»:
Մարգարիտա Ազարյանն այս պաշտոնում նշանակվել էր 2019-ի ապրիլի 15-ին, ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանի կարգադրությամբ։

Նշենք, որ Ազարյանը ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի մայրն է, գրում է «Հրապարակը»։