Բացառիկ տեսանյութ. Լուսանկարներ. Կիևն ավիահարվածի է ենթարկվել

Մարտի 14-ին ռուսական զորքերն օդային հարվածներ են հասցրել Կիևին, Ռովնոյին և Ժիտոմիրի շրջանին, գրում է korrespondent.net-ը՝ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը, ինչպես նաև տեղական իշխանություններին հղումով:

Նշվում է, որ երկուշաբթի առավոտյան արկը հարվածել է մայրաքաղաք Կիևի Օբոլոնսկի թաղամասի ինը հարկանի շենքին։ Այս պահին չորս հոգու հաջողվել է փրկել, տուժածների որոնողական աշխատանքները շարունակվում են։

Բացի այդ, գիշերը հրթիռային հարվածի է ենթարկվել Ժիտոմիրի շրջանի Ստավիշչե քաղաքային տիպի բնակավայրը։ Նախնական տվյալներով՝ ավերվել է յոթ վարչական շենք։ Չորս մարդ վիրավորվել է, մյուս տուժածների որոնումները շարունակվում են։

Բացի այդ, ականատեսները հայտնում են, որ հրթիռային հարվածից հետո Անտոնով ավիաշինական գործարանում հրդեհ է բռնկվել:

Պայթյունի վայրերում աշխատում են հրշեջներ, բժիշկներ և այլ ծառայություններ։