Արցախի գազի հարցը կարող է լուծվել Պուտինին զանգելով ու Ուկրաինա հայկական զորք ուղարկելով

«Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը գրում է.

«Արցախ մտնող գազի խողովակը տրաքցվել է: Արմեն Աշոտյանը պնդում է, որ գազի հարցը լուծելու համար Նիկոլը պիտի Մոսկվա զանգի:

Ես լիովին համաձայն եմ Աշոտյսնի հետ, այդ զանգն անշուշտ գազի հարցը կլուծի, հետն էլ մի քանի այլ հարց… օրինակ` Ուկրաինա հայկական զորք ուղարկելու հարցը, խի՞ պիտի մենակ ռուսները սաղ աշխարհի «աչքի լույսը» լինեն…

Տվյալ իրավիճակում էդ գազի խողովակը կարա շաբաթը մեկ տրաքի` «զանգ գազի դիմաց» ծրագրի շրջանակներում: Մեզ թվում ա, որ էլ տալու բան չունենք, ակազվիցը հլը լիքը բան կա տալու, ստորագրելու, ուղարկելու…

Նիկոլն էլ դե լեգիտիմ, ընտրված… ոչ կարաս հանես, ոչ կարաս բողոքես… դաժե քրֆել արդեն չես կարա…»

Իսկ Արմեն Աշոտյանը գրել է.

«Իրավիճակն Արցախում պահանջում է հրատապ լուծումներ։ Այլեւս ակնհայտ է, որ տեղական մակարդակով այս խնդիրը չի լուծվում։

Իսկ Հայաստանն ամբողջությամբ բրախել է Արցախի ժողովրդին՝ թողնելով ադրբեջանցիների քմահաճույքին։

Էն անլվա ոչնչությանն ասեք, որ սեփական խամաճիկի եթիմակալության ֆուրշետին լակելու փոխարեն զանգի Պուտինին եւ խնդրի Արցախի գազամատակարարման վերականգնման հարցի վերջնական լուծում»։