Домой Կարևոր Խուճապային տրամադրություններ խանութներում… օրվա ավարտի տագնապներն ու թշվառությունը…

Խուճապային տրամադրություններ խանութներում… օրվա ավարտի տագնապներն ու թշվառությունը…

0
Խուճապային տրամադրություններ խանութներում… օրվա ավարտի տագնապներն ու թշվառությունը…

Օգտատեր Լիանա Մարգարյանը լուսանկարներ է հրապարակել սուպերմարկետից։

…օրվա ավարտի տագնապներն ու թշվառությունը…

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը գրել էր.

Ռուսաստանյան, ինչպես նաև հայաստանյան ԶԼՄ-ներում վերջին երկու օրերին տարածվող տեղեկատվության վերաբերյալ, համաձայն որի նախատեսվում է սահմանափակել ՌԴ-ից մի շարք պարենային ապրանքատեսակների արտահանումը ԵԱՏՄ երկրներ, տեղեկացնում եմ, որ Հայաստանի պարենային անվտանգության խնդիրները գտնվում են ՀՀ կառավարության ուշադրության և անմիջական վերահսկողության տակ։

Մինչ այս պահը, ՌԴ կառավարության կողմից չկա հաստատված որոշում պարենային ապրանքների արտահանման արգելքի վերաբերյալ, հետևաբար Հայաստան ապրանքների ներմուծումն իրականացվում է բնականոն կերպով։

Հայաստանի Հանրապետությունում ներկայումս նվազագույն պարենային զամբյուղում ներառված ապրանքների մասով կանխատեսվող դեֆիցիտ չկա։ Մենք կապի մեջ ենք ռուսաստանյան մեր գործընկերների հետ, և նույնիսկ արտահանման հնարավոր սահմանափակումների վերաբերյալ ՌԴ կառավարության որոշման պարագայում՝ Հայաստանի Հանրապետությունն ունի բնակչության պարենային անվտանգությունն ապահովելու բոլոր անհրաժեշտ ռեսուրսները։

Ռուսաստանի Դաշնության հացահատիկի ինքնաբավությունը կազմում է շուրջ 150 տոկոս, ինչը նշանակում է, որ ՌԴ-ն ունի բավարար պաշարներ ներքին սպառման և արտահանման համար։

Կոչ ենք անում քաղաքացիներին խուճապային տրամադրություններ չառաջացնել եւ անհարկի գնումներ չկատարել։

Անդրադառնալով ՌԴ-ից ԵԱՏՄ երկրներ մինչև օգոստոսի վերջ հացահատիկի արտահանման արգելքին՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը տեղեկացրեց, որ ԵԱՏՄ բոլոր երկրները, նաև՝ Հայաստանն, արդեն կատարել են հացահատիկի պաշարների՝ անհրաժեշտ չափով գնումներ։

Radar Armenia-ի հետ զրույցում նա ընդգծեց, որ, անկախ այդ որոշումից, ԵԱՏՄ երկրներն, անհրաժեշտության դեպքում, կարող են գնել հացահատիկի հավելյալ քանակություն՝ ՌԴ Արդյունաբերության և առևտրի նախարարության տրամադրած լիցենզիաներով. «Այսինքն, բացի այն, որ ԵԱՏՄ երկրներն անհրաժեշտ չափով գնում կատարել են, դեռ մի խողովակ էլ կա, որ, որևէ խնդիր առաջանալու դեպքում, հավելյալ գնման հնարավորություն լինի»։

Դիտարկմանը, թե ընդդիմությունը քննադատում է իշխանությանը, որ Արցախից հացահատիկի ստացման հնարավորությունը կորցրել ենք, Վարդանյանն արձագանքեց, թե, իր տեղեկությամբ, Արցախից ներկրվող հացահատիկի մասնաբաժինն այնքան էլ մեծ չի եղել, որ կարողանար մեծ ազդեցություն ունենալ ընդհանուր պաշարի վրա․ «Հացահատիկի թեմային քաղաքական ենթատեքստ տալ չարժե։ Կարող են հարցնել Էկոնոմիկայի նախարարությանը և ստանալ հստակ պատասխան»։

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here