Իրավիճակը Ուկրաինայում թեժանում ու լարվում է. Պուտինը նոր հրամաններ է տվել

Ուկրաինայի արևմտյան հովանավորները չեն թաքցնում, որ ամբողջ աշխարհից վարձկաններ են հավաքվում՝ այդ երկիր ուղարկելու համար, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ինչ վերաբերում է վարձկաններին ամբողջ աշխարհից հավաքելուն և Ուկրաինա ուղարկելուն՝ մենք տեսնում ենք, նրանք չեն թաքցնում, չեն թաքցնում Ուկրաինայի արևմտյան հովանավորները, ուկրաինական ռեժիմը, նրանք դա անում են բացահայտ՝ արհամարհելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը», — ասել է Պուտինը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպման ժամանակ։

Պուտինը նաև նշել է, որ հնարավոր է համարում Դոնբաս կամավորներ ուղարկելը, ովքեր ցանկանում են օգնել այս շրջանի բնակիչներին։

«Եթե տեսնում եք, որ կան մարդիկ, ովքեր ցանկանում են կամավոր հիմունքներով, հատկապես ոչ փողի համար, գալ և օգնել Դոնբասում ապրող մարդկանց, ապա պետք է օգնել նրանց, աջակցել նրանց տեղափոխվել պատերազմական գոտի», — ասել է Պուտինը։

Նա նաև աջակցել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի՝ արևմտյան արտադրության զենքերը, որոնք հայտնվել են ռուս զինվորականների ձեռքում, Դոնեցկի և Լուգանսկի զինվորականներին փոխանցելու նախաձեռնությանը։

«Ինչ վերաբերում է զենքի մատակարարմանը, հատկապես արևմտյան արտադրության, որը հայտնվել է ռուսական բանակի ձեռքում, իհարկե, ես կողմնակից եմ այն Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունների զորամասեր տեղափոխելու հնարավորությանը», — ասել է Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպմանը։

«Խնդրում եմ, արեք դա», — դիմել է Պուտինը Շոյգուին:

Շոյգուն իր հերթին ասել է, որ ավելի քան 16 000 կամավորականներ Մերձավոր Արևելքի երկրներից պատրաստակամություն են հայտնել մասնակցել ռազմական գործողություններին Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների կողմից։

Նա հավելել է, որ այս կամավորականներից շատերը վերջին 10 տարիների ընթացքում օգնել են ԴԱԻՇ-ի դեմ պայքարում։