Կարդացեք սա, եթե կորցրել եք ձեր սիրելի ու մտերիմ մարդուն․ սա կօգնի…

Սիրելի մարդու կորուստ. ինչպես բաց թողնել հանգուցյալի հոգին և չկորցնել սեփականը։ Մեզանից յուրաքանչյուրի համար մեծ վիշտ է հարազատ մարդու կորուստը։ Շատ դժվար է ընդունել, որ հայրը կամ մայրը, եղբայրը կամ քույրն այլևս այս աշխարհում չեն: Բայց ինչպե՞ս բաց թողնել հանգուցյալի հոգին և միևնույն ժամանակ չկորցնել սեփականը:

Մասնագետները առանձնացնում են վշտի 4 փուլ. 9 օրվա ընթացքում մարդը սովորաբար ապրում է ուժեղ շոկ: Մինչև 40 օրը մերժման ժամկետ է: Մարդը չի կարողանում ընդունել սիրելիի մահը։ Հերքում է դա։ Այս պահին տեղի են ունենում զայրույթի նոպաներ, ուժեղ հուսահատություն, գոյության իմաստի կորուստ:

Մինչեւ 6 ամիս ցավն աստիճանաբար թուլանում է։ Մեր հոգեկանն ընդունում է կորուստը, սովորում ենք նորից ապրել՝ առանց սիրելի մարդու։ Տխրությունը մնում է հոգում:

Բայց գալիս է այն գիտակցումը, որ դուք պետք է շարունակեք ապրել սիրելի մարդու մահից հետո։

Հուղարկավորությունից հետո սովորաբար երեք օր է տրվում լաց լինելու համար։ Այնուհետև, պետք է հավավքել և գործել, թույլ չտալ, որ ընկնեք դեպրեսիայի մեջ:

Դա անելու համար հարկավոր է ազատել բոլոր պահարանները մահացածի իրերից։ Տեսակավորեք իրերը պայուսակների կամ փաթեթների մեջ: Լավ վիճակում գտնվող իրերը կարելի է վաճառել: Մնացածը բաժանեք կարիքավորներին։ Գրքերը կարելի է նվիրել գրադարանին։ Շփվեք ձեր ընտանիքի և ընկերների հետ Կարևոր որոշում կայացրեք: Այս ընթացքում դժվար է լուրջ որոշումներ կայացնել։ Բայց դրանք կարող են օգնել ձեզ ազատվել կուտակված տխուր հույզերից։ Սիրելիի կորստից հետո կարող եք փոխել աշխատանքը, տեղափոխվել նոր բնակավայր։ Սա կհեշտացնի նոր կյանք սկսելը։ Կյանքում ոչ ոք պաշտպանված չէ կորուստներից: Բայց ժամանակը, համբերությունը, սիրելիների աջակցությունը և ջանքերը կօգնեն ձեզ հաղթահարել վիշտը և բաց թողնել սիրելիի հոգին, ով այլևս ձեզ հետ չէ:

Նյութը հրապարակման պատրաստեց news29post.com-ը։