
Ժամեր առաջ կյանքից հեռացավ գրող, արձակագիր, հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀՀ Պատվո շքանշանակիր, ՀՅ Դաշնակցության անդամ Ալվարդ Պետրոսյանը։ Այս տարվա հոկտեմբերին նա կդառնար 76 տարեկան. ծնվել է 1946 թ. հոկտեմբերի 4-ին:
Ալվարդ Պետրոսյանն այն բացառիկ մտավորականներից էր, որն առնչություն էր ունեցել նորանկախ Հայաստանի բոլոր ղեկավարների հետ։
Հրապարակախոսը մահից առաջ վերջին անգամ բացառիկ հարցազրույց էր տվել Yerkir.am֊ին եւ պատմել, թե ինչպե՞ս կառուցվեց եւ, ի ցավ սրտի, քանդվեց Հայաստանը: