Ցնցող բացահայտում… Հայտնի է՝ ովքեր և որտեղ են ստեղծել կորոնավիրուսը. ի՞նչ կապ ունի Հայաստանը

Ռուսաստանի Դաշնության սահմանների մոտ գտնվող կենսաբանական լաբորատորիաներում չղջիկների ուսումնասիրություններն իրականացվել են Պենտագոնի կողմից ոչ միայն Ուկրաինայում, այլև 2017 թվականից սկսած՝ Թբիլիսիի ամերիկյան Լուգար կենտրոնի գաղտնի լաբորատորիայում, պարզել են ՌԻԱ Նովոստիի լրագրողները՝ ուսումնասիրելով ամերիկյան գերատեսչությունների փաստաթղթերը։

Այս ուսումնասիրությունների համար ԱՄՆ կառավարության ընդհանուր ֆինանսավորումը, ըստ այս փաստաթղթերի, կազմում է մոտ 10,2 մլն դոլար։

Դրանցից 6,5 մլն դոլարը՝ Վրաստանում, Հայաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում և Հորդանանում, իսկ 3,7 մլն դոլարը՝ Չինաստանում։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հինգշաբթի հայտնել է, որ Ուկրաինայում ԱՄՆ-ի կողմից հիմնված և ֆինանսավորվող կենսալաբորատորիաները փորձարկումներ են անցկացնում չղջիկների կորոնավիրուսի նմուշների վրա: Բացի այդ, ըստ ՌԴ ՊՆ խոսնակ Իգոր Կոնաշենկովի, ԱՄՆ-ն Ուկրաինայի տարածքում նախագիծ էր իրականացնում՝ ուսումնասիրելու Ուկրաինայի և Ռուսաստանի և հարևան այլ երկրների միջև գաղթած վայրի թռչունների կողմից պաթոգենների տեղափոխումը:

Թբիլիսիի Լուգար լաբորատորիայում չղջիկների և կորոնավիրուսային վարակի ուսումնասիրման ԱՄՆ պաշտպանության նախարարության կողմից ֆինանսավորվող նախագիծը շարունակվում է և ակնկալվում է, որ այն ամբողջությամբ կիրականացվի մինչև 2022 թվականի հոկտեմբերի 1-ը։

Հիմնվելով ԱՄՆ պետական ​​գնումների պորտալում տեղադրված փաստաթղթերի վրա՝ 6,5 միլիոն դոլարի ֆինանսավորումն ուղղակիորեն ստացվում է ԱՄՆ Պաշտպանության նախարարության սպառնալիքների նվազեցման գործակալությունից (DTRA) Արևմտյան Ասիայում՝ Վրաստանում, Հայաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում և Հորդանանում հետազոտությունների համար: Ծրագիրը նախատեսված է 5 տարվա համար և իրականացվում է Eco Health Alliance ամերիկյան ոչ առևտրային կազմակերպության կողմից։

Միաժամանակ, Պենտագոնի նույն կապալառուն, որին հանձնարարված էր Պաշտպանության նախարարության չղջիկների հետազոտական ​​ծրագիրը՝ Նյու Յորքում գտնվող ԱՄՆ Eco Health Alliance ընկերությունը, չղջիկների և կորոնավիրուսի նմուշներ էր հավաքում Ուհանի վիրուսաբանության ինստիտուտի չինացի գիտնականների հետ: Ուհանը համարվում է համաճարակի պատճառ դարձած COVID-19-ի տարածման էպիկենտրոնը։

EcoHealth Alliance-ը լրացուցիչ $3,7 մլն դրամաշնորհ է ստացել ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտից (NIH)՝ 2014-ից 2019 թվականներին Չինաստանում չղջիկների մոտ կորոնավիրուսի նմուշները հավաքելու և ուսումնասիրելու համար, վկայում են փաստաթղթերը, որոնք տեղադրված են ԱՄՆ կառավարության ծախսերի հետագծման կայքում: