
Պաշտպանության նախարարությունը կառավարության այսօրվա նիստին է ներկայացրել վարժական հավաքներ հայտարարելու մասին որոշումը:
Ապրիլի 15-ից հունիսի 15-ը Հայաստանում պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն։
Հավաքներին կներգրավվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինները։
Նախատեսվում է հավաքներին ներգրավել մինչև 724 քաղաքացու։