ՀՐԱՏԱՊ… Հենց նոր Փաշինյանը կարևոր հայտարարություն արեց Արցախի մասին

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Արցախում իրավիճակը լարված է, ինչն ընդգծվում է Արցախին բնական գազ մատակարարող խողովակաշարի խափանմամբ։

Նա նշեց, թե այս պահին հավելյալ որևէ գնահատական տալուց զերծ կմնա, քանզի Արցախի իշխանությունների ու միջազգային գործընկերների հետ աշխատում են իրադրությունը կայունացնելու ուղղությամբ։

«Այս պահին գնահատականներ չտանք, պարզապես արձանագրենք, որ կա այսպիսի իրավիճակ ու փորձենք կենտրոնանալ խնդիրները լուծելու ուղղությամբ», — հայտարարեց Հայաստանի վարչապետը։