Այս միրգը կօգնի հաղթահարել քաղցրի հանդեպ հակումը

Ամերիկացի սննդաբանները հայտարարել են, որ ավոկադոն կօգնի հաղթահարելու քաղցրի հանդեպ հակումը։ Այս մասին հայտնում է ETNT-ն։ Մասնագետները կարծում են, որ կանանց 97 տոկոսը եւ տղամարդկանց 68 տոկոսը այս կամ այն չափով ունեն հակվածություն քաղցրի հանդեպ։

Դա առաջանում է այն դեպքում, երբ սննդակարգում առկա են սպիտակուցների եւ ածխաջրերի պակաս։ Ավոկադոն, ըստ այդմ, մրգի հիանալի օրինակ է, որը հարուստ է մանրաթելերով եւ օգտակար ճարպերով որոնք օգնում են հաղթահարել քաղցրի հանդեպ հակվածությունը։

Քաղցրի հանդեպ հակվածության հաջորդ գործոնը կարող է կապված լինել արյան մեջ գլյուկոզայի պարունակության վայրիվերումների հետ։ Ավոկադոյի մեջ պարունակվող մանրաթելերը դանդաղեցնում են սննդի մարսվելու պրոցեսը եւ նվազեցնում ինսուլինային վայրիվերումները, ինչը նույնպես նպաստում է, որպեսզի մարդու մոտ ինչ որ քաղցր բան ուտելու ցանկություն չառաջանա։

Մասնագետները նշում են, որ օգտակար է ավոկադոն ուտել ամբողջական հացահատիկից պատրաստված հացի հետ, ավելացնել այն աղցաններում, խորտիկների մեջ կամ էլ ձու պարունակող կերակուրներում։