
Մարտի 10-ին 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Կամչատկայի արևելքում, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկական ծառայության տարածաշրջանային բաժանմունքը։
Ցնցումը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 17.57-ին (Մոսկվայի ժամանակով 8.57-ին) Ուստ-Կամչատսկ գյուղից 130 կիլոմետր հեռավորության վրա։