ՀՐԱՏԱՊ. Ռուս խաղաղապահները փակել են Արցախի տարածքում ադրբեջանական ավտոշարասյուների բոլոր տեղաշարժերը

Ռուս խաղաղապահները փակել են Արցախի տարածքում ադրբեջանական ավտոշարասյուների բոլոր տեղաշարժերը։ Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ ստորաբաժանման իր աղբյուրները:

Ըստ աղբյուրի, սա արվել է ի պատասխան վերջին 2 օրերին Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքների։ Մասնավորապես, ադրբեջանական կողմը թույլ չի տալիս նորոգել Շուշիի մոտ պայթեցված Արցախ եկող գազատարը, կրակում է Ասկերանի Խրամորթ գյուղի ուղղությամբ։