Հենց հիմա ազատվեք դրանից, եթե ունեք տանը… դուք վտանգում եք ձեր կյանքը

Էնդոկրինոլոգ Նատալյա Զուբարևան զգուշացնում է, որ փայլաթիթեղով չափից շատ պատրաստելը կարող է վնասակար լինել առողջության համար։ Ինքնին պատրաստման այս մեթոդը լուրջ վտանգ չի ներկայացնում։ Խնդիրը կարող է առաջանալ միայն այն դեպքում, եթե այն շատ հաճախ օգտագործեք, քանի որ այդ դեպքում կարող է առաջանալ ալյումինի ավելցուկ օրգանիզմում։

Ինչպես նշել է Ռուսաստանի դիետոլոգների ասոցիացիայի անդամը, սովորաբար մեր օրգանիզմը չպետք է պարունակի այս տարրը: Ալյումինի փոքր չափաբաժինները մարդու օրգանիզմն ի վիճակի է ինքնուրույն և առանց մեծ դժվարության դուրս բերել: Բայց եթե շատ մետաղ կուտակվի և չափից մեծ դոզա ձևավորվի, օրգանիզմը չի կարողանա հաղթահարել այդ խնդիրը:

Էնդոկրինոլոգը նշել է նաև մի քանի տարածված ուղիներ, որոնցով ալյումինը մտնում է օրգանիզմ, բացի փայլաթիթեղի մեջ պատրաստելուց, դրանք են.

ճաշ պատրաստելը ալյումինե սպասքի մեջ, պատրաստի ուտեստների երկարատև պահպանում ալյումինե տարաներում, այնպիսի մթերքների օգտագործում, որոնք երկար ժամանակ շփվում են փայլաթիթեղի հետ (օրինակ՝ շոկոլադե սալիկ):
Անհնար է ալյումինը անվերապահորեն վնասակար անվանել մեր առողջությանը։ Բայց Զուբարևան կենտրոնանում է այն փաստի վրա, որ այժմ կան բազմաթիվ հետազոտություններ, որոնք ցույց են տալիս կապը օրգանիզմում այս տարրի ավելցուկի և բազմաթիվ լուրջ հիվանդությունների զարգացման միջև՝ Ալցհեյմերի, քաղցկեղի, երիկամների և աղիքների բորբոքում, օստեոպորոզ և այլն:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ news68daily.com/-ը։