
Լյուսի Քոչարյանը գրում է. Իմ էջերում բառացի կլոր տարին ակտիվ «Մարտի 8» ա տիրում՝ այս օրվա նշանակության ամենաբուն իմաստով։ Դա կփաստեն ինձ հետևող տասնյակ հազարավոր աղջիկներ։
⠀
Դրա համար այս անգամ մի փոքր այլ ռակուրսով եմ փոսթ գրում։ Որոշել եմ ինքս ինձ մի քանի բան խոստանալ՝ իմ արտաքինի, որը սիրում ու որով հիանում եմ (ու էդպես էլ պետք ա լինի), և ներքինի վերաբերյալ, որի հետ երբեք ինքնախաբեությամբ չեմ զբաղվում։
⠀
Պարզ, բայց ինձ համար կարևոր խոստումներ են։ Կարող ա նույնիսկ տարօրինակ թվան, բայց դե էդ ա, սիրտս սենց բաներ ա ուզում։
⠀
Արտաքինի դաշտից
⠀
• Մեծանալ և ծերանալ նիհար, առանց ավելորդ քաշի, մարզվել մինչև վերջին շունչս։
⠀
• Հետևել մազերիս, ատամներիս ու եղունգներիս գեղեցկությանն ու առողջությանը։
⠀
• Պարբերաբար անցնել կնոջ համար կարևոր առողջական չեքափերը։
⠀
• Անցնել հորմոնալ կոմպենսացիոն թերապիա կլիմակտերիլ շրջանում։
⠀
Ներքին բովանդակության դաշտից
⠀
• Չմնալ այնպիսի հարաբերությունների մեջ, որտեղ ինձ ոչ թե վատ ա (վատի մասին խոսք չպիտի գնա), այլ իմ պատկերացրածով լավ չի։
⠀
• Միշտ աշխատել, հանրօգուտ գործունեություն ծավալել, սիրած-հավանած, նվազագույնը ոչ ատելի աշխատանքով զբաղվել, հետարքրքրություններս իրացնել։
⠀
• Հասուն տարիքում չդառնալ կարծր, դախ ու դառնահամ կին, մնալ նույնքան առաջադեմ ու ազատամիտ, որքան հիմա եմ։
⠀
• Չափահաս զավակից առանձին ապրել։ Ամեն ինչ անել դա ապահովելու համար։
⠀
Ինչու եմ հենց էսպիսի՞ երդումներ ուտում։ Խոր կսկիծով պետք ա փաստեմ, որ առիթը 55-60+ տարիքի հայաստանյան կանայք են՝ իմ զգայուն, ցավոտ թիրախային խմբերից մեկը, ում տարիքին որ ես մանրից մոտենում եմ։ Այս խմբի կանանց մեծ մասին նայելիս հոգետանջանք եմ ապրում ու արևային հանգույցս սպազմից ֆիզիկապես ցավում ա։
— Նրանց մեծ մասն անձնային ցանկություններում երջանիկ չի։
— Մեծ մասի նեղ անձնական պահանջմունքները չիրացված են։
— Մեծ մասն աղախնաբար նվիրաբերված են իրենց շուրջ շատերին, բացի սեփական անձը։
— Մեծ մասը վատթար առողջությամբ ու դրա հետևանքով անմխիթար արտաքինով են։
— Այս տարիքային խմբի կանանց մեծ մասը գնահատվում ու գովերգվում ա ոչ թե մասնագիտական կամ անձնական հաջողությունների, այլ տարբեր արական ու հանրային ծագման տանջանքներին դիմանալու, ընտանիքը կյանքի ու առողջության գնով պահպանելու, հեզ-համեստ-անլեզու-գլխահակ-օջախիպահապան լինելու համար, ինչն անթույլատրելի ա։
⠀
Դրա համար այս տարվա Մարտի 8-ից սկսած ինքս ինձ կանխարգելիչ խոստումներով եմ ապահովում՝ տեսնենք գլխներիս ինչ ա գալիս։
⠀
Իսկ դու՞ք ինչ եք խոստանում ինքներդ ձեզ։ Գրեք քոմենթով՝ խոստումնափոխանակություն անենք շտո լի։)